Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Տասնհինգ տարի անց

Տասնհինգ տարի անց
28.01.2016 | 18:56

Իսպանիայի գործող գավաթակիր «Բարսելոնը» գավաթի ընթացիկ խաղարկության մեկ քառորդի երկրորդ խաղում էլ հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին»՝ 3:1, ու դուրս եկավ կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակչում է նաև «Սելտան», որն «Աթլետիկոյի» հետ առաջին հանդիպման 0:0-ին մրցակցի հարկի տակ պատասխանեց 3:2 հաշվով տարած հաղթանակով: Նշենք, որ տասնհինգ տարվա ընդմիջումից հետո թիմն առաջին անգամ հանդես կգա գավաթի կիսաեզրափակչում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 965

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ